Շտաուբբախ ջրվեժ
Շտաուբբախ ջրվեժ | |
---|---|
գերմ.՝ Staubbachfall | |
Տեսակ | ջրվեժ |
Երկիր | Շվեյցարիա |
Վարչատարածքային միավոր | Բեռն |
Բարձրություն (ԲԾՄ) | 1395 մետր |
Շվեյցարիա |
Շտաուբբախ ջրվեժ (գերմ.՝ Staubbachfall), ջրվեժ Շվեյցարիայում։ Գտնվում է Լաուտերբրուննեն քաղաքի մոտ՝ Բեռնի կանտոնում։ Բարձրությունը մոտ 300 մետր է։ Այս արդյունքով նա առաջատարն էր Շվեյցարիայում։ 2006 թվականի նոր ուսումնասիրությունների համաձայն՝ ամենաբարձր ջրվեժը համարվում է Զիրենբախի ջրվեժը (գերմ.՝ Seerenbachfälle)։
Զառիթափ ժայռից իջնելով ցած՝ ջրվեժը առաջացնում է ամպեր և մշուշ։ Հատկապես գեղեցիկ է գարնանը, երբ ավարտվում է ձնհալը և սկսում անձրևային սեզոնը։ Շրջակայքում փշատերև և լայտատերև անտառներ են։
Ջրվեժով կարելի է հիանալ նաև ժայռի մեջ փորված քարանձավից։
1779 թվականին, երբ Յոհան Վոլֆգանգ Գյոթեն այցելում է Լաուտերբրուննեն և տեսնում է ջրվեժը, գրում է «Ջրային ոգիների երգը» (գերմ.՝ Gesang der Geister über den Wassern)[1]։
1816 թվականին Ջորջ Գորդոն Բայրոնը ջրվեժի մասին գրել է, որ այն ունի ձիու պոչի տեսք։ Խոսքը Ապոկալիպսիսի ձիու մասին է[2]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ալբերտ Բիրշտադտ, Շտաուբբախ ջրվեժ
-
Լյուչին գետ, որի վրա գտնվում է ջրվեժը
-
Ջրվեժի տեսքը վերևից
-
Լաուտերբրուննեն քաղաքը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Иоганн Вольфганг Гёте - Песнь духов над водами (1779)
- ↑ The torrent is in shape, curving over the rock, like the tail of the white horse streaming in the wind, just as might be conceived would be that of the pale horse on which Death is mounted in the Apocalypse
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շտաուբբախ ջրվեժ» հոդվածին։ |
|